Կյանքը այն երկրներում, որտեղ ջուրը ոսկու գին ունի

Ջրի հարցով կարող եմ ասել, որ Հայաստանը անհամեմատ ավելի լավ վիճակում է գտնվում, քան մնացած երկրները: Ես բազմիցս այցելել եմ տարբեր երկրներ և շատ հաճախ եմ առնչվել ջրի խնդիրի: Երբ Ռուսաստան էի գնացել և մտա տուն շատ էի ծարավել, երկար ճանապարհ էի գնացել: Գնացի ծորակի մոտ և սկսեցի ջուր խմել: Շատ տհաճ էր, ժանգի համ ուներ և միանգամից կարոտեցի Հայաստանի ջուրը: Ինձ համար սկզբում տարօրինակ էր թվում, որ մարդիկ մեծ քանակի ջուր են առնում խանութներից: Ընդհանրապես ոչ մի ցայտաղբյուր չկա այստեղ և դա նույնպես հաճելի չէ:

Վրաստան այցիս ժամանակ նույնպես նման խնդրի հանդիպեցի: Ծովում լողալու ժամանակ սկսում ես ծարավել և այդ պահին ստիպված պետք է որևէ խանութից գնես: Նման պատկեր նույնիսկ նման զարգացած երկրներում կա:

Ես լսել եմ, որ դրանից շատ ավելի վատ վիճակ է աֆրիկյան մի շարք երկրներում: Բոլորս գիտենք, որ առանց ջրի կյանք չկա և նման խնդիրը ինչ ազդեցություն կարող է ունենալ: Ընդհանրապես աֆրիկյան շատ երկրներում դրա հետ մեկտեղ կան նաև ուրիշ շատ կարևոր խնդիրներ, որոնք ջրի սակավության հետ մեկտեղ մարդկանց անկարագրելի դժվարություններ են պատճառում:

Իրոք պետք է մարդ գնահատի այն ամենը ինչ ունի: Դժվար ժամանակաշրջան է մեր երկրի համար: Վստահաբար կարող եմ ասել, որ երկրներ կան, որ կերազեին Հայաստանի նման լինեին: Մենք պետք է հնարավորինս չափով օգտագործենք մեր ձեռքի տակ գտնվող ռեսուները և միայն այդ դեպքում կկարողանանք կառուցել պայծառ ապագա:

Leave a comment