Տրնդեզ

Փետրվարի 13-ին Տրնդեզն էր:Այդ օրը մենք գնացինք Հայրիվանք` նշելու  Տյառնընդառաջը:Սկզբում մենք բարձրացանք եկեղիցին և այնտեղ ընկեր Իվետան պատմեց այդ եկեղեցու մասին:Հետո մենք իջանք և այնտեղ ձնագնդիկ խաղացինք, ձնեմարդ պատրաստեցինք:Եվ հասավ այն պահը, երբ պետք է կրակ վառեինք ու թռնեինք կրակի վրայով:Մենք մեզ հետ բերել էինք տարբեր տեսակի քաղցրավենիքներ:Երբ կրակը վառվեց, քաղցրավենիքները մենք շաղ տվեցինք և կրակի վրայով թռանք:Մենք այդ օրը հիանալի ժամանակ անցկացրեցինք:

գորգ

Գորգ, բազմագույն զարդանկարներով, խավածածկ քառանկյուն գործվածք է։ Ծառայում է որպես փռոց, ծածկոց, պատի զարդ։ Գորգերը հյուսում են բրդե, բամբակե, մետաքսե թելերից։ Լինում են նաև ասեղնագործ, ինչպես նաև գույնզգույն կտորներից ստեղծված գորգեր։ Գորգերի գեղազարդման համակարգը բաղկացած են կենտրոնական դաշտից ու այն եզերող զարդագոտիներից։ Գեղարվեստական առանձնահատկությունները որոշվում են գեղազաչդման համակարգի առանձնահատկություններով, առանձին հորինվածքների իմաստային հատկանիշնենորվ, այդ բոլորի ու գունային երանգների ներդաշնակ մատուցմամբ ու յալ գործոններով։ Կարևոր են նաև հումքի՝ հատկապես խավի համար օգտագործված բրդի որակական հատկանիշները, մասնավորապես փայլն ու փափկությունը։