Տնային աշխատանք. 21.03.2019

Ավարտիր, բլոգում հրապարակիր նախագծային աշխատանքդ

Ստեղծագործական աշխատանք ՝

,,Սովորականը միշտ անսովոր է…,,

Սովորականը միշտ անսովոր է ամեն դեպքերում և երևույթներում: Մենք ինքներս ենք օր- օրի համոզվում, որ սովորական երևույթը կամ դեպքը, միշտ անսովոր է: Նույնիսկ անսովոր դեպքերն են մեկ- մեկ դառնում սովորական դեպքեր: Լինում են նաև դեպքեր, որ մենք չենք կարողանում զգալ և հասկանալ, թե տվյալ դեպքը սովորական է արդյոք, թե անսովոր: Անսովոր դեպքերը կարող են դառնալ նաև սովորական, և սովորական դեպքերը կարող են դառնալ անսովոր:

Օրինակ ՝ ես իմ կյանքում շատ հաճախ եմ հանդիպում այդպիսի դեպքերի, երբ սովորական երևույթը դառնում է անսովոր, և անսովոր երևույթը դառնում է սովորական: Բայց ես հետո հասկանում եմ, որ դա հենց այնպես չէ, երբ սովորական դեպքերը մեզ մոտ դառնում են անսովոր և հակառակը: Իմ կարծիքով այդ նրա համար է, որ մենք գիտակցենք և հասկանանք, որ կյանքում մեզ հետ կատարվող բոլոր իրադարձությունները և երևույթները թանկ և հիշարժան են:

Ջրածնի ստացումը

  1. Փորձ 1. Ջրածնի ստացումը ջրի էլեկտրոլիզի միջոցով2H2O =2H2 + O2

    Սարքի մեջ ջուր լցնենք և հաստատուն էլեկտրական հոսանքանցկացնենք : Քիչ անց` U-ձև խողովակի երկու ճկափողում հավաքվում են գազեր, որոնց ծավալները տարբեր են, Խողովակներից մեկում գազի ծավալը երկու անգամ ավելի է: Ճշտելու նպատակով, թե ի՞նչ գազեր են առաջացել, առկայծող մարխը մոտեցնենք քիչ ծավալով գազին ու փականը բացենք: Մարխը բռնկվում է: Դա վկայում է, որ տվյալ գազը թթվածինն է: Այնուհետև երկրորդ խողովակին, որտեղ գազի ծավալը երկու անգամ ավելի է, այրվող մարխը մոտեցնենք ու փականը բացենք: Այս դեպքում բռնկվում է գազը և յուրահատուկ շառաչյունով այրվում: Նշանակում է երկրորդ գազը ջրածինն է:

    Փորձ 2.     Ջրածնի ստացումը ակտիվ մետաղների և թթուների

    փոխազդեցությամբ

    Փորձանոթի մեջ գցեք  3-4  հատ ցինկի կտորներ, վրան զգուշությամբ ձագարի միջոցով ավելացրեք աղաթթվի լուծույթ փորձանոթի  ¼ մասով: Ի՞նչ նկատեցիք:Անջատվող գազը ստուգեք այրվող լուցկու միջոցով: Գրեք քիմիական ռեակցիաների հավասարումները

     

    Zn+2HCl=ZnCl2+H2

     

    Փորձ 3.     Ջրածնի ստացումը ալկալիական մետաղների և ջրի

    փոխազդեցությունից

    2Na + 2H2O = 2NaOH + H2

    Ալկալիական մետաղներն են`Li,  Na, K, Rb, Cs, Fr

    Թասի մեջ լցրեք ջուր, վրան ավելացրեք մի քանի կաթիլ ֆենոլֆտալեին:Պինցետով նաֆտից հանեք նատրիում, չորացրեք ֆիլտրի թխթի միջոցով և զգուշությամբ գցեք ջրի մեջ:Լուծույթը ներկվեց մորու գույն:

    Նույնը փորձը կարելի է կատարել կալցիումի հետ:

    Փորձ 4.Ջրածնի փոխազդեցությունը պղնձի(II)օքսիդի հետ (ջրածնի վերականգնող) հատկությունը

    Փորձանոթի հատակին գդալիկի օգնությամբ մի քիչ պղնձի(II) օքսիդի  փոշի տեղադրեք և ամրացրեք ամրակալի թաթին թեք վիճակում,որպիսզի առաջացող ջուրը չլցվի  օքսիդի վրա: Նախորդ փորձում նկարագրված ձևով ստացեք ջրածին և.խողովակի միջոցով ջրածինը անցկացրեք պղնձի(II)օքսիդով լցված փորձանոթի մեջ փորձանոթը տաքացնելով սպիրտայրոցի միջոցով:Փորձանոթի պատերին առաջանում է փայլուն կարմրավուն թաղանթ` պղինձը, իսկ փորձանոթի վերին մասում հայտնվում են ջրի կաթիլներ:

    Cu+2O -2+H20 =Cu0 +H2+1O-2

    Cu+2  +2 e= Cu0-օքսիդիչ

    H20-2e=2 H+1-վերականգնիչ

Տնային աշխատանք.21.03.2019

Կարգի բեր բլոգդ, լրացրու չկատարված աշխատանքները

Կարդա Լեոնիդ Ենգիբարյանի հետևյալ գործը: Մտածիր թեմայի ասելիքի մասին: Կարող ես նույն թեմայով ստեղծագործել և դու

Բլոգում գրիր ստեղծագործական աշխատանք հետևյալ թեմաներից մեկով ՝ նկարագրելով, թե քեզ համար ինչերն են հրաշալիքներ մեր կրթահամալիրում.

,,Կրթահամալիրի յոթ հրաշալիքները,,

,,Միջին դպրոցի յոթ հրաշալիքները,,

 

,,Կրթահամալիրի յոթ հրաշալիքները,,

Կրթահամալիրի յոթ հրաշալիքներից մեկն է այն, որ կրթահամալիրում մեզ հնարավորություն է ընձեռնվում ազատ լինելու և մեր ազատությունը վայելելու: Այլ դպրոցներում վստահ եմ, որ այդ ազատությունը չկա, այնտեղ ,,բանտային,, կարգավիճակ է, և սովորողները այդ դպրոցներում չեն կարողանում վայելել իրենց ազատությունը: Կրթահամալիրի երկրորդ հրաշալիքը այն է, որ մենք այնտեղ տարբեր և հետաքրքիր նախագծեր ենք իրականացնում: Օրինակ ՝ երևի երեք տարի առաջ, մենք գեղարվեստի սովորողներով ստեղծեցինք և իրականացրեցինք մի նախագիծ ՝ ,,Բանգլադեշ անիվների վրա,,:

Այդ նախագծի շնորհիվ, մենք կարողացանք ամբողջ կրթահամալիրում վարել ՝ հեծանիվներ, անվաչմուշկներ և այլ տարբեր սպորտային փոխադրամիջոցներ: Մեր նախագծից հետո ամբողջ կրթահամալիրով մեկ սկսեցին վարել այդ փոխադրամիջոցները: Կրթահամալիրի երրորդ հրաշալիքը այն է, որ մենք ամեն տարի ունենում ենք ձմեռային և ամառային ճամբարներ: Ճամբարների տևողությունը երկու շաբաթ է, կարող է նաև ավելի լինել: Մենք այդ ճամբարների ընթացքում ևս տարատեսակ և հետաքրքրաշարժ նախագծեր ենք իրականացնում: Ճամբարներին լինում ենք խոհանոցի պատասխանատու: Այսինքն մենք այդ օրը պատրաստում ենք մեր կողմից արդեն որոշված համեղ և ախորժելի ուտեստներ:

Նաև լինում է, որ մենք ճամբարին որոշում ենք գնալ ինչ- որ մի տեղ ՝ զբոսնելու և մի քիչ զվարճանալու: Կրթահամալիրի չորրորդ հրաշալիքը այն է, որ մենք ամեն տարի ՝ ամռանը և ամառային ճամբարին գնում ենք լողավազան ՝ լողալու և զվարճանալու: Այն ևս շատ հետաքրքիր է անցնում: Կրթահամալիրի հինգերորդ հրաշալիքը այն է, որ մենք յուրաքանչյուր հայտնի գրողի կամ բանաստեղծի ծննդյան օրվա առթիվ կատարում ենք գեղեցիկ, հետաքրքիր և հիշարժան դասեր, որը նվիրում ենք տվյալ օրվա ծննդյան հոբելյարին: Մենք նաև իրականացնում ենք այդ գրողին կամ բանաստեղծին նվիրված նախագծեր: Կրթահամալիրի վեցերորդ հրաշալիքն այն է, որ մենք ամեն տարի ՝ տարբեր նախագծերով գնում ենք աղբ հավաքելու: Մենք նախորդ տարի գնացել էինք ,,Զանգի,, գետի ափերի մոտ աղբ հավաքելու, և ասեմ, որ դա շատ բարդ էր, քանի որ ամբողջ Զանգվի տարածքում աղբակույտեր էին:

Բայց մենք կարողացանք հաղթահարել և հավաքել այդ աղբերը ՝ գեղեցիկ ,,Զանգի,, գետի ափերից: Եվ վերջապես կրթահամալիրի յոթերորդ հրաշալիքը այն է, որ մենք ամեն օր, առավոտյան ՝ ուղիղ ժամը 9:00– ին կատարում ենք առավոտյան ընդհանուր պարապմունքներ: Այդ պարապմունքները տևում են տասնհինգ րոպե, որոնց ընթացքում էլ մենք երգում, պարում և պարզապես լավ ժամանակ ենք անցկացնում:

Домашняя работа. 19.03.2019

• Что такое месть?

• Месть это намеренное причинение зла кому-либо с целью отплатить за обиду или оскорбление. Месть может быть страшной, слепой, беспощадной и коварной. Рядом с местью часто идут такие понятия как жестокость, зависть и боль. Но стоит ли мстить и к каким последствиям приводит такое «возмездие»? Я считаю, что месть – это удел слабых людей. Каким бы плохим ни был человек, причинивший тебе боль, не нужно его карать за совершенное деяние, чтобы не уподобляться ему. Часто месть приводит к ужасным последствиям, о которых «мститель» вскоре очень жалеет.

• Как вы понимаете фразу: «Глаз за глаз, зуб за зуб»?

• В глубокой древности суровые слова эти были формулой правосудия; означали они: «Преступник должен платиться тем же, в чем пострадала его жертва.

• Можно ли оправдать месть?

• Я думаю что да, потому что если ты не знаешь, что творится внутри у человека ты не можешь осудить его за его решение. Возможно у него нет одного родителя, потому что его убили, и этот человек хочет мстить, но я думаю, что это слабое решение, и не нужно делать решение если ты зол, потому что через некоторое время ты обязательно пожалеешь.

• Что такое «кровная месть»?

• Кровная месть это древнейший принцип, характерный для родо-племенного строя, согласно которому лицо, совершившее убийство, либо кто-нибудь из членов его семьи обязательно подлежит смерти в порядке возмездия. Кровную месть осуществляет, соответственно, кто-либо из членов семьи которой принадлежал убитый. В ряде случаев, кровная месть заменялась выкупом или же переходом на пострадавшую сторону человека, совершившего убийство, для замещения убитого.

• Как убедить человека отказаться от мести?

• Я думаю, что это почти невозможно, потому что ты со своими каменными словами ничего не можешь делать, ведь ты не знаешь что творится внутри у других.

• Что значит достойно пережить поражение?

• Достойно пережить поражение, это когда ты осознаешь что месть это не самый хороший вариант. Например есть такая смертельная болезнь — рак, я уверена, что многие слышали про эту болезнь, у этой болезни есть 4 стадии: Первая стадия это отрицание или шок, тоже самое, что с местью, люди шокируютсья и думают о мести.

Вторая стадия: гнев, в этом стадии люди злиться и уже придумывают план мести.

Третья стадия: депрессия. А уже в этом стадии человек думает, что он не добьётся ничего.

Последняя стадия: осознание и принятие. А это уже конец, либо человек принимает свою ошибку, либо уже окончательно мстит. Но принимать свои ошибки может только сильный человек.

• Почему человеку иногда приходится делать выбор между местью и великодушием?

• Потому что нет ничего хуже чем месть, но смотря на какой момент. Мстить будет тот человек у которого нет другого выбора, но он осознаёт, что это разрушит всех.

• Может ли мстительный человек быть счастливым?

• Я думаю что, если человек очень мстительный, то нет, потому что в голове у этого человека только идеи от мести.

• Почему месть разрушает душу?

• Я думаю, что человек, одержимый идеей отомстить обидчику, рискует потерять себя. Вся его жизнь пройдёт мимо: он будет только размышлять о том, какой план отмщения окажется лучшим, и беспрестанно искать встречи с тем, кто его оскорбил. Значит, его обида не пройдет, а будет жечь его изнутри все это время, пока душа не превратится в пепел.

• Согласны ли вы с мнением И. Фридмана: «Сладчайшая месть – это прощение»?

• Но сейчас речь не о том. Является ли прощение сладчайшей местью? Возможно, для кого-то. Люди любят упиваться своей внешней добротой, мыслями, что они смогли совершить столь благородный поступок, как прощение обидчика. Это улучшает им настроение, они наслаждаются тем, что такие благородные и хорошие. Конечно, не все. Некоторые действительно прощают не ради себя, а ради других. Тогда прощение не будет сладким, оно будет горьким, но правильным с точки зрения простившего. Поэтому каждый испытает либо горечь, либо сладость при отказе от мести. И по-своему это прощение тоже будет местью — ведь человек не встретится с ожидаемым наказанием и испытает более глубокие чувства, более сильные для его души, которые могут повлиять на всю его оставшуюся жизнь.

• Как вы понимаете выражение «сладкая месть»?

• Это ощущение безусловного удовольствия от своих действий, направленных во вред человеку, который так или иначе «перешёл дорогу» человека, который решился на месть.

• Как, по-вашему, месть – это проявление трусости или мужества?

Տնային աշխատանք. 18.03.2019

Ես կարդացի Խորխե Բուկայի «Ցանկանում եմ» ստեղծագործությունը, որի միջոցով Խորխե Բուկայը ուզում էր մարդկանց ասել, թե ինչ է ցանկանում: Նա գրեթե մարդկային արժանիքների և մոտեցումների մասին էր խոսում և ցանկանում: Այս ստեղծագործությունը կարդալով, ես էլ ուզեցի ասեմ, թե ինչ եմ ցանկանում:

Ես ցանկանում եմ, որ աշխարհում ոչ ոք խաբված և ստորացված չլինի, ցանկանում եմ, որ աշխարհի ոչ մի անկյուն ՝ պատերազմի մեջ չլինի, այլ լինի խաղաղության և երջանկության մեջ: Ցանկանում եմ, որ բոլորը իրար սիրեն և հարգեն ՝ անկախ ամեն ինչից: Ցանկանում եմ, որ բոլորը երջանիկ և ուրախ լինեն միշտ ՝ անկախ խնդիրներից և խոչընդոտներից: Եվ ես վերջապես ցանկանում եմ, որ ամբողջ աշխարհում ոչ մի ընտանիք դժվարություններ չունենա, թող բոլորը ապրեն խաղաղ և երջանիկ:

Գերմանիայի և Իտալիայի վերամիավորումները

Գերմանիայի և Իտալիայի վերամիավորումները:

Նկարագրել , համեմատել Գերմանիայի, Իտալիայի միավորման գործընթացներն ու արդյունքները։

Գերմանիան Պրուսական թագավորության շնորհիվ մեծ զարգացում ապրեց: նրանք հաղթեցին և՛ Ավստրիային, և՛ Ֆրասիային։ 1871թ․ Փարիզից ոչ հեռու գտնվող Վերսալի դղյակում հանդիսությամբ հռչակվեց Գերմանիայի պետության ստեղծումը։ Նրանք զարգացած էին տնտեսությամբ, գիտությամբ։ Իսկ 1913թ․ այն աշխարհում դարձավ երկրորդ ամենազարգացած պետությունը, ԱՄՆ-ից հետո։ Վերամիավորումից հետո Իտալիան կրկին բռնեց զարգացման ուղին։ Ավարտվեց արդյունաբերական հեղաշրջումը։ Զարգացան տնտեսության զանազան ճյուղեր։ Իտալիայի ապրանքներն արտահանվում էին աշխարհի շատ երկրներ։ 20-րդ դարի սկզբին երկրում արդեն առկա էր զարգացած արդյունաբերական հասարակությունը։ Միջազգային հարաբերություններում Իտալիան ազդեցիկ դեր ուներ։ Երկու պետություններն իրար շատ նման էին։ Երկուսն էլ զարգացան վերամիավորումից հետո և ունեին իրենց սահմանադրությունը։

Համեմատել Օ․ Բիսմարկի և Ջ․ Գարիբալդիի գործունեությունները։

Օ․ Բիսմասկը Պրուսական թագավորության ոգեշնչողն էր։ Նա ասում էր, որ միայն զենքով կարող ես պայքարել թշնամուդ դեմ։ «Դարաշրջանի հիմնահարցերը վճռվում են ոչ թե ճառերով և քվեարկությամբ, այլ երկաթով և արյամբ»՝ նրա հավատամքն է։

Ջ․ Գարիբալդին ազգային հերոս էր։ 1860թ․ իր զորաջոկատով նա ափ իջավ և ազատագրեց Իտալիայի հարավը։

Երկուսն էլ իրար շատ նման էին, բայց Ջ․ Գարիբալդին, ի տարբերություն Օ․ Բիսմասկի, ոչ միայն ոգեշնչող էր, այլ նաև ազգային հերոս էր։
Լրացուցիչ աշխատանք Վատիկան:

«Փոքր քաղաք, որն ունի մեծ առաքելություն». ահա այս կարգախոսի ներքո Իտալիայի և Սուրբ Աթոռի միջև 1929 թվականին կնքված Լաթերանյան համաձայնագրերը Վատիկանը հռչակեցին ինքնիշխան պետություն` դրանով իսկ բացելով դռները բոլոր հետաքրքրասերների համար, ովքեր հարյուրամյակներ շարունակ փորձում էին կռահել, թե «ի՞նչ է թաքնված Վատիկանի ամրոցներում»:

Վատիկանում ապրել և ստեղծագործել են այնպիսի հանճարեղ նկարիչներ, ինչպիսիք են Բոտիչելին, Միքելանջելոն, Ռաֆայելը և Բերնինին: Կոլեկցիոներների հաշվարկներով, աշխարհի ամենափոքր պետության տարածքում գտնվող արվեստի բոլոր նմուշների ընդհանուր արժեքը 150 անգամ գերազանցում է երկրագնդի ՀՆԱ-ն: Վատիկանը, նախևառաջ, աչքի է ընկնում իր քանդակներով: Մասնագետները նշում են, որ Վատիկանի 44 հեկտար մակերեսի 2/3-ը զբաղեցնում են համաշխարհային արվեստի և ճարտարապետության թանկարժեք նմուշները: Վատիկանում գոյություն ունի 1 400 սրահ, 20 թանգարան, որտեղ պահվում է արվեստի 60 հազար նմուշ: 2013 թվականին 5,5 միլիոն մարդ է այցելել Վատիկանի թանգարաններ:

Իսկ այս ամենը փաստում է, որ Վատիկանն աշխարհի ամենահարուստ պետություններից է: Մի քանի դարերի ընթացքում այստեղ կուտակվել են ամենահայտնի նկարիչների և քանդակագործների աշխատանքներ: Վատիկանում է գտնվում Սուրբ Պետրոսի բրոնզե արձանը, որը ցանկանում են տեսնել բազմաթիվ ուխտագնացներ: Արձանը, որի հեղինակ հանդիսանում է իտալացի քանդակագործ Արնոլֆո դի Կամբիոն, ստեղծվել է XIII դարում: Արձանը պատկերում է ձեռքը բարձրացրած Սուրբ Պետրոսին, ով օրհնում է հավատացյալներին: Արձանի մոտ եկող ուխտագնացները համբուրում են սուրբ առաքյալի բրոնզե ոտքը:

Այստեղ է գտնվում է նաև Միքելանջելոյի «Պիետան», որը հայտնի է նաև «Քրիստոսի ողբը» անվանումով: Այն Միքելանջելո Բուոնարրոտիի առաջին աշխատանքն է, որը նա կերտել է Ֆրանսիայի կարդինալ Ժան Բիլեր դե Լագրոլիի պատվերով։ Միքելանջելոն կարդինալի հետ կնքել էր պայմանագիր, ըստ որի, նա պետք է Պիետայի տապանաքարն ստեղծեր մեկ տարվա ընթացքում, բայց աշխատանքն սպասվածից ավելի երկար տևեց։ Միքելանջելոն աշխատել է «Պիետայի» վրա մոտ երկու տարի։ Սա քանդակագործի միակ աշխատանքն է, որտեղ նա ստորագրել է: Ըստ որոշ տեղեկությունների՝ Միքելանջելոն հաճախ էր գնում տաճար՝ հիանալու իր ստեղծածով, և պատահաբար լսում է երկու այցելուների խոսակցությունն այն մասին, թե ստեղծագործության հեղինակը Միլանի վարպետ Գոբբոն է, ուստի, Միքելանջելոն որոշում է ստորագրել իր աշխատանքը` փորագրելով հետևյալը. «Միքելանջելո Բուոնարրոտի ֆլորենտինացին է կերտել»: Քանդակում պատկերված են անկենդան Քրիստոսը և Մարիամ Աստվածածինը, ով սգում է որդու մահը։ Տիրամայրը ներկայացված է բոլորովին երիտասարդ և գեղեցիկ կնոջ տեսքով, ով սգում է իր ամենամտերիմ մարդու կորուստը ։ Չնայած երկու խոշոր արձանների միաձուլման բարդությանը մեկ կոմպոզիցիայում՝ «Պիետան» անթերի է։

Վատիկանի ամենահայտնի արձաններից է նաև Ապոլլոն Բելվերդերյանը, որը թանգարանային հավաքածուի մեջ ներառված է 1509 թվականից։ Հռոմեական մարմարյա բնօրինակի հեղինակն է աթենական քանդակագործ Լեոխարեսը։

Վատիկանի միակ ոսկեջրած արձանը Հերակլեսի անտիկ շրջանի բրոնզե արձանն է, որը հայտնաբերվել է Պոմպեոսի թատրոնի մոտակայքում Ք.Ա. II դարում:

Լաոկոոնի արձանը թերևս Վատիկանի հաջորդ ամենատպավորիչ քանդակն է, որի միջոցով ներկայացվում է Լաոկոոնի և նրա որդիների պայքարն օձերի դեմ: Արձանը հայտնաբերվել է 1506 թվականին, երբ հասարակ հողագործ Ֆելիչե դե Ֆրեդին փորել է իր հողամասը և պատահաբար գետնի տակ նկատել է մարմար: Բարեբախտաբար, այն ժամանակ հասարակ աշխատավորները ևս հասկանում և գնահատում էին արվեստը: Ֆրեդին անմիջապես կանչել է Միքելանջելոյին և նրա օգնությամբ դուրս բերել արձանը հողի տակից: Արձանը վերականգնել է Միքելանջելոն:

Վատիկանում գտնվող արձանների մասին կարելի է պատմել անվերջ, դրանց ցանկը բավական մեծ է: Ինչպես հայտնի է, Վատիկանի հյուսիսային բակում՝ Սուրբ Պետրոսի տաճարի արտաքին որմնախորշերից մեկում է գտնվում նաև Հայ առաքելական եկեղեցու առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի հուշարձանը, որը տեղադրվել է 2005 թվականին։ Արձանի հեղինակը Ֆրանսահայ քանդակագործ խաչիկ Ղազանչյանն է: Մարմարե քանդակն ունի 5,7 մետր երկարություն, 26 տոննայից ավելի քաշ։

Վատիկանի այգիներում ապրիլի 5-ին տեղի կունենա նաև Գրիգոր Նարեկացու 2 մետր բարձրությամբ արձանի պաշտոնական բացումը: Հիշեցնենք, որ 2015 թվականի ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սուրբ պատարագին Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակեց Տիեզերական եկեղեցու վարդապետ:

Հարավարևելյան Ասիա

  1. Քարտեզի վրա նշել Հարավարևելյան Ասիայի երկրները ու դրնաց ափերը ողողող ջրային ավազանները:

Untitled.png

  1. Որոնք են Հարավարևելյան Ասիայի երկրների զարգացման նախադրյալները:

Հարավարևելյան Ասիայի երկների արդյունաբերությունն ունի զարգացող երկրներին բնորոշ գծերը՝ հանքային հումքի և վառելիքի հանույթի գերակշռությունը:

Նավթի հանույթով ու արտահանությամբ առանձնանում են Ինդոնեզիան, Մալայզիան, Վիետնամն ու Բրունեյը: Անագի հանքաքարի արդյունահանման ու ձուլյման ծավալով առաջատար երկրներ են Ինդոնեզիան ու Մալյզիան:

Տարածաշրջանի որոշ երկրներ իրենց տնտեսությունը վերակառուցում են ճապոնական նմանակով և հիմնականում՝ Ճապոնիայի ֆինանսական ու տեխնիկական օգնության շնորհիվ: Առաջինն այդ ուղով զարգացել է Սինգապուրը:

Զարգացած է տնտեսությունը: Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է: Շատ են մշակում ջուտ, սուրճ ու գետնանուշ: Հարավարևելյան Ասիայում է արտադրվում ամբողջ աշխարհի բնական կաուչուկի 76 %-ը: Տարածաշրջանը նաև կոկոսյան արմավի յուղ, համեմունքներ և թեյ արտադրող է:

Արագ զարգացել է ավտոմոբիլաշինությունը, նավթամշակումը, նավթաքիմիկան, նավաշինական, էլեկտրատեխնիկական և էլեկտրոնյաին արտադրությունները: Մասնավորապես զարգացած է ճապոնական ֆիրմաների ռադիոսարքավորումների և հեռուստացուցյցների տեսաձայնագրիչների արտադրությունը: Զգալի է նաև հագուստի, կոշիկի, կաշվե ապրանքների արտադրությունը:

  1. Ինչ դեր ունի Հարավարևելյան Ասիան համաշխարհային տնտեսության մեջ:

Կարծում եմ, որ ունի նշանակալից դեր: Հարավարևելյան Ասիայի երկրների տնտեսության զարգացման ու մասնագիտացման վրա մեծ ազդեցություն է ունեցել դրանց տնտեսաշխարհագրական դիրքը, կլիմայական պայմանները, բնական հարուստ ռեսուրսները և մարդկայից ռեսուրսները:

Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է: Շատ են մշակում ջուտ, սուրճ ու գետնանուշ: Հարավարևելյան Ասիայում է արտադրվում ամբողջ աշխարհի բնական կաուչուկի 76 %-ը: Տարածաշրջանը նաև կոկոսյան արմավի յուղ, համեմունքներ և թեյ արտադրող է:

Տնային աշխատանք. 17.03.2019

1. Գտեք ուղղանկյուն եռանկյան ներքնաձիգը ՝ ըստ տրված a և b էջերի. ա) a = 6, b = 8, բ) a = 5, b = 12, գ) a = 3/7, b = 4/7, դ) a = 1, b =

Լուծում

a = 6 սմ

b = 8 սմ

c2 = a2 + b2

c= 62 + 82 = 36 + 64 = 100

c =  = 10 սմ                                                               Պատ.՝ 10 սմ

 

  1. Ուղղանկյուն եռանկյան էջերն են a- ն և b- ն , իսկ ներքնաձիգը ՝ c- ն: Գտեք b- ն, եթե ՝ ա) a = 12, c = 13, բ) a = 9, c = 15, գ) a = 2, c = դ) a = 6, c = 2b

 

  1. Գտեք c ներքնաձիգով ուղղանկյուն եռանկյան 600– ի անկյան հանդիպակաց էջը

 

  1. ABCD ուղղանկյան մեջ գտեք ՝ ա) AD- ն, եթե AB = 5, AC = 13, բ) BC- ն, եթե CD = 1,5, AC = 2,5, գ) CD- ն, եթե BD = 17, BC = 15

Արյան շրջանառության մեծ և փոքր շրջանների մասին

Circulatory_System_ru.svg

Օրգանիզմում արյունը շարժվում է անոթների երկու փակ համակարգով ՝ մեծ և փոքր շրջաններով։
Մեծ շրջանի մասին

Արյան ուղին, որը սկսվում է ձախ փորոքից ՝ աորտայով և ավարտվում աջ նախասրտում ՝ վերին և ստորին սիներակներում, կոչվում է արյան շրջանառության մեծ շրջան։ Ձախ փորոքի կծկման հետևանքով թթվածնով հարուստ արյունը մղվում է աորտա, որն ամենախոշոր անոթն է։ Աորտայից ճյուղավորվում են զարկերակներ, որոնք արյուն են մատակարարում բոլոր օրգաններին և հյուսվածքներին։ Օրգաններում զարկերակները ճյուղավորվում են փոքր տրամաչափի զարկերակների, ապա զարկերակիկների և մազանոթների։ Մազանոթներից մարմնի բոլոր բջիջներն են անցնում սննդանյութեր, թթվածին, իսկ բջիջներից մազանոթներ ՝ ածխաթթու գազ և նյութափոխանակության այլ արգասիքներ։

Փոքր շրջանի մասին

Արյան ուղին, որը սկսվում է աջ փորոքից ՝ թոքային ցողունով և ավարտվում ձախ նախասրտում ՝ չորս թոքային երակներով, կոչվում է արյան շրջանառության փոքր շրջան։ Աջ փորոքը կծկվելով արյունը մղում է թոքային ցողուն, որը բաժանվում է երկու թոքային զարկերակների։ Թոքերում զարկերակները բաժանվում են փոքր զարկերակների, ապա զարկերակիկների և վերածվում մազանոթների, որոնք ցանցապատում են թոքաբշտիկները։ Թոքաբշտիկների և նրանց շրջապատող մազանոթների միջև տեղի է ունենում գազափոխանակություն։ Թոքաբշտիկներում գտնվող թթվածինն անկայուն միացություն մեջ է մտնում հեմոգլոբինի հետ, և երակային արյունը փոխարկվում է զարկերակայինի։ Այնուհետև արյունը հավաքվում է երակների մեջ, որոնք միանալով առաջացնում են թոքային չորս երակներ։ Յուրաքանչյուր թոքից երկուական երակներով զարկերակային արյունը հոսում է ձախ նախասիրտ։ Դա բացառություն է, քանի որ երակներով հոսում է միայն երակային արյուն։

Домашняя работа. 17.03.2019

  • Полицейский надзиратель пытается исполнять служебный долг, но привитое чинопоклонство мешает ему.

    Полицейский надзиратель Очумелов и рыжий городовой Елдырин идут через базарную площадь. Вдруг до них доносятся возмущённые вопли и собачий визг. Они видят, как из дровяного склада, оглядываясь, выбегает собака на трёх ногах, за которой бежит полупьяный мужик, золотых дел мастер Хрюкин. Хрюкин хватает собаку за задние лапы, вокруг них, «словно из земли выросши», собирается толпа. В центре толпы — Хрюкин, демонстрирующий окровавленный палец и пойманного им щенка.

    Очумелов и городовой идут разбираться в произошедшем. Хрюкин жалуется полицейскому, что собака его укусила. Очумелов грозится оштрафовать хозяина пса и истребить собаку. Узнав, что это собака генерала Жигалова, полицейский быстро меняет своё мнение и набрасывается на Хрюкина. Елдырин замечает, что у генерала таких собак нет. Очумелов снова меняет своё мнение на противоположное, говорит Хрюкину, чтоб этого дела так не оставлял. Ударившийся в размышления городовой говорит, что, возможно, она и генеральская, он видел похожую на днях во дворе генерала. Очумелов снова меняет мнение, велит Елдырину доставить собаку к Жигалову и сказать, что это он, Очумелов, нашёл её.

    Проходящего мимо генеральского повара Прохора спрашивают, их ли эта собака, на что Прохор отвечает — нет. Очумелов снова жаждет истребить собаку. Повар продолжает говорить, и выясняется, что это собака генеральского брата Владимира Ивановича. Полицейский надзиратель умиляется и даёт Прохору беспрепятственно увести собаку. Толпа смеётся над Хрюкиным, Очумелов грозит ему и, запахиваясь в шинель, продолжает свой путь по базарной площади.