«Տուն »

Դիտեք Տուն ֆիլմը և փորձեք վերլուծել հետևյալ քայլերով՝

  • ներկայացնել երկրագնդի զարգացման հետևանքով առաջացած բնապահպանական խնդիրները
  • նշել տեղական և համամոլարակային ի՞նչ խնդիրներ են ներկայացվում ֆիլմում
  • ամփոփում՝ քո տեսակետը, մտքերը և մոտեցումները ֆիլմում ներկայացված խնդիրների շուրջ

Այս ֆիլմում ներկայացված խնդիրները միշտ կան և եղել են շատ արդիական: Ինչքան շատ մարդ, այդքան շատ խնդիրներ: Ամեն անգամ հավի, խոզի, ձկան, եղնիկի միս ուտելուց ոչ ոք չի մտածում այդ կենդանու մասին: Ծխախոտ ծխելիս շատերը չեն մտածում իրենց շուրջ գտնվող մարդկանց առողջության մասին: Երեխաները քայլելիս կարող են հանգիստ ծառը վնասել, ճյուղերը պոկել, քանի որ այդ ծառի փայտը լավն է և դրանցով նրանք կարող են լավ փայտից ինչ-որ բան սարքել, մինչ դեռ Շվեյցարիայում հատուկ ծառի տերև պոկելու համար մարդու ձեռք են կտրում: Ես ներկայացրեցի բազում խնդիրներից մի քանիսը: Նման երևույթները ամբողջությամբ կանխելն անհնար է, սակայն որպես առաջնահերթ քայլ պետք է տվյալ երկրի իշխանությունը համապատասխան քայլեր ձեռնարկի: Ոստիկանական համակարգը պետք է շատ խստորեն մոտենա նման հարցերին և հարկ եղած դեպքում խիստ պատժամիջոցներ կիրառի տվյալ անձնի նկատմամբ: Պետք է նաև, երբ ինչ-որ անձ տեսնի դեպքեր որոնք հակասում են այդ երկրի օրենքին առանց կաշկանդվելու դիմի պատկան մարմիններին: Այնուամենայնիվ բնական աղետները իրենց «սև գործը» անում և հետևանքներ են թողնում մարդկության համար: Պետք է լինել միմյանց նկատմամբ բարի, հանդուրժող, կամեցող, որպեսզի հնարավորինս չափով կարողանանք օգնել Երկրին: Եվ միայն այդ դեպքում հնարավոր կլինի ինչ-որ չափով հաջողության հասնել:

Ֆիլմի ռուսերեն և անգլերեն տարբերակները:

Leave a comment