Աշնանային առաջադրանքներ

  1. Ին՞չ դեր ունեն բույսերը,ծառերը և բնությունը մարդու կյանքում:Պատրաստել ուսումնական նյութ:
  2. „Ծառերը, ծաղիկները այսինքն ամբողջ բնությունը ամբողջ կյանքն էմարդու:Առաջին հերթին նա մեզ թթվածին է տալիս, որը օգնում է մարդուն ապրել:Երբ մենք արտաշնչում ենք ածխաթթու գազ ծառերը դա վերածում են մաքուր թթվածնի:Երկրորդ հերթին բնությունը տալիս է տարբեր բարիքներ, որը մարդը օգտագործում է:Բնությունից մարդստանում է՝ մրգեր, բանջարեղեններ և այլ բարիքներ:

    Բնությունը մեզ շրջապատող նյութական աշխարհ է` օդը, ջուրը, հողը, լայնածավալ դաշտերը, լեռներն ու օվկիանոսները, բույսերն ու կենդանիները: Հարյուր հազարավոր սերունդներն ենապրել երկրագնդի վրա:Առանց բնության մարդը ուղղակի չի կարող ապրել:Մի թե աշխարհում կա այնպիսի մարդ, որը առանց ջրի, հողի, շրջապատի կարող է ապրել:Նաև բնության մեջ մարդ հանգստանում է վայելում է գեղեցկությունը և բնությունը բարձրացնում է մարդուտրամադրությունը:

  3. Էներգիան և կենդանի օրգանիզմները
    Պատրաստել նյութ լուսարձակող կենդանիների մասին: 1,23 ,ցանկալի է տեսանյութեր:
  4. lusattikԲնությունը կենդանիներից յուրաքանչյուրին հատուկ զենքերով է օժտել` գիշատիչներից խուսափելու, պաշտպանվելու կամ էլ ճիշտ հակառակը` հարձակվելու համար: Մեկի ոտքերն աներևակայելի արագությամբ են օժտված, մյուսն ունի գույնը փոխելու հատկություն, երրորդը` թույն, իսկ չորրորդն էլ հարձակման անսպասելի ցատկ:Բնության մեջ կենդանիներից մի քանիսն էլ որպես զենք, ունեն լույս: Նրանք կարողանում են լուսարձակել իրենց օրգանիզմներում կատարվող քիմիական ռեակցիաների շնորհիվ: Այդ երևույթը կոչվում է բիոլուսարձակում: Նրանք օգտագործում են այդ ունակությունը հաղորդակցվելու, զույգ գտնելու, որս անելու կամ պաշտպանվելու համար: Օրինակ` լուսատիտիկները <<վառում են>> մարմինները զույգին գրավելու համար:

    0meduza

    Ստորջրյա շատ ձկներ նույնպես կարող են լույս արձակել` այդպես վախեցնելով գիշատիչներին: Կատարավոր մեդուզան արձակում է վառ փայլող մասնիկների ամպեր, երբ գիշատիչ է հարձակվում: Այդ մասնիկները որոշ ժամանակ կուրացնում են հարձակվողին, իսկ մեդուզան հասցնում է փախչել:Սև հրեշաձկան էգի կզակից կախված է լույս արձակող երկար մազ: Շատ գիտնակններ կարծում են, որ ձուկն այն օգտագործում է որսին, օրինակ` մանր ծովախեցգետիններին կամ փոքր ձկներին գրավելու համար: Երբ միամիտ որսը շատ մոտենա, ձուկը նրանց կուտի: Նաև նրա աչքերի մոտ երկու լուսարձակող կետ կա, որոնք օգնում են ուտելիք հայթայթել:

  5. ․Էներգիայի տեսակները և փոխակերպումները՝գտնել լրացուցիչ ինֆորմացիա և պատրաստել ուսումնական նյութ՝բերել կենցաղում մեզ հանդիպող օրինակներ։
  6. Էներգիան հանդես է գալիս տարբեր տեսակներով՝ հոսող գետի էներգիա վերածվում է էլեկտրական էներգիայի գենեռատորների միջոցով:Ջերմային էներգիան նունյնպես կարող է փողարկվել էլեկտրական էներգիայի (ջէկ) ջերմայի էներգիան կարող փողարկվել մեխանիկական էներգիայի (շոգեքարշ) կա նաև ատոմային էներգիա օրինակ՝ Հայաստանի ատոմային էլեկտրոկայանը:
  7. Հանածո և միջուկային վառելանյութերի սպառումը նվազեցնելու համար անհրաժեշտ է գտնել էներգիայի նոր աղբյուրներ: Դրա համար կառուցվում են ջրէկներ, հողմաէլեկտրակայաններ: Արևային վահանակներում ջուրը տաքացվում է Արեգակի ճառագայթման էներգիայի հաշվին, իսկ արևային մարտկոցներն այդ էներգիան փոխարկում են էլեկտրականության: Օգտագործվում է նաև կենսավառելանյութ, որն արտադրվում է բուսական կամ կենդանական նյութից: Բրազիլիայում բազմաթիվ ավտոմեքենաներ աշխատում են շաքարեղեգի սպիրտով: Կեղտաջրերից և փտող աղբից անջատվող գազերը նույնպես կարելի է օգտագործել որպես վառելանյութ, իսկ որոշ էլեկտրակայաններում որպես վառելանյութ այրում են աղբը: 7 մլն տ կենցաղային աղբն իր մեջ պարունակում է 2 մլն տ քարածխի չափ էներգիա: 
    Թվարկված բոլոր էներգիաների աղբյուրները վերականգնվող են, սակայն այս կամ այն չափով վնասակար ազդեցություն են թողնում շրջակա միջավայրի վրա: Օրինակ՝ ջրէկների համար կառուցված պատնեշները փոխում են բնապատկերը և ոչնչացնում բույսերի ու կենդանիների ապրելու վայրերը: Եվ քանի որ էներգիան անսպառ չէ, շատ կարևոր է դառնում նաև նրա խնայողական օգտագործումը:

Leave a comment