Ֆիզիկական և քիմիական երևույթներ

1. Որո՞նք են ֆիզիկական երևույթները: Ներկայացրե՛ք օրինակներ:
Ֆիզիկական են կոչվում այն երևույթները, որոնց դեպքում հնարավոր է լինում  կրկին վերականգնել , այսպես ասած, “փորձի գումարելիները”: Օրինակ, եկեք շաքարավազը խառնենք ջրին, ստացվում է ինչ-որ հեղուկ: Այժմ եկեք ջուրը գոլորշիացնենք և կրկին շաքարավազ կստանանք: Դա ֆիզիկական երևույթ է:

 

2. Որո՞նք են քիմիական երևույթները: Ներկայացրե՛ք օրինակներ:

Քիմիական երևույթներն էլ  այն երևույթներն են, որի մասնակիցները  չեն կարող կրկին վերադառնալլ իրենց նախկին տեսքին :Օրինակ` մսի գույնի և հոտի փոփոխությունը սառնարանից դուրս:

3. Հետևյալ երևույթներից որո՞նք են ֆիզիկական, որո՞նք՝ քիմիական. ա) բենզինի այրվելը, բ) եղյամի առաջացումը, գ) կաթի թթվելը, դ) ջրի եռալը, ե) հայելու փշրվելը:

ա) բենզինի այրվելը,- քիմիական
բ) եղյամի առաջացումը,-ֆիզիկական
գ) կաթի թթվելը-քիմիական
դ) ջրի եռալը-ֆիզիկական
ե) հայելու  փշրվելը:-ֆիզիկական

 

4. Ո՞րն է ֆիզիկական երևույթ. ա) մեթանի այրումը, բ) բենզինի թորումը բնական նավթից, գ) պողպատի ժանգոտումը խոնավ օդում:

բ)

5. Ո՞րն է քիմիական երևույթ. 1) շոգիացման հետևանքով աղի բյուրեղների անջատվելը լուծույթից, 2) «չոր սառույցի» առաջացումն ածխաթթու գազից, 3) բենզինի թորումը բնական նավթից, 4) պողպատի ժանգոտվելը խոնավ օդում:

4)

Leave a comment